«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Սպան մոլորվել է. Իրականացվում են որոնողական աշխատանքներ

ՀՀ ՊՆ. Սպան մոլորվել է. Իրականացվում են որոնողական աշխատանքներ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Oգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։