ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողին մահացած են գտել

Պաշտոնական 24.05.2021   19:11   87

Այսօր ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողին հայտնաբերել են մահացած վիճակում։ Տեղեկությունը armeniasputnik-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ նախնական վարկածի` զինծառայողն ինքնասպան է եղել:

Լրացված.

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է.

Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:

Կատարվում է քննություն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon