Կառավարության նիստ (ուղիղ)

Պաշտոնական 26.09.2019   12:03   279

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից երկուսը՝ գաղտնի:

Նիստը վարում է ՀՀ փոխավարչապետ Տիգրան Ավինյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը.

  • «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
  • Արմավիրի մարզի Ծիածանի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին
  • «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ», «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
  • «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
  • Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին եւ այլ հարցեր:
     

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon