Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

Պաշտոնական 25.08.2020   20:59   90

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացրել: Որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է որոշման մեջ:

2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էդգար Շաթիրյան, կառավարություն, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon