«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Կարեն Հեքիմյան. Որևէ երկրի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել

Կարեն Հեքիմյան. Որևէ երկրի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել

Փաշինյան Նիկոլը բանակին ասել է՝ «կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»:

Մինչ այժմ կարծում էի, որ արդի աշխարհում այդպես կարող է իր զինյալների հետ խոսել, ենթադրենք՝ ծովահենների, թալիբների կամ «Վագներ»-ի հրամանատարը: Սակայն, առաջին անգամ եմ լսում, որ պետության կանոնավոր բանակին նման առաջարկներ անեն:

Ի՞նչ է նշանակում «կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք, կունանաք»: Առանց գիտելիքների և պատրաստվածության կոչու՞մ: Առանց հերոսության մեդա՞լ:

Ի՞նչ է նշանակում «սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»: Փաստորեն, բանակը քաղցա՞ծ է և զինվորները Փաշինյան Նիկոլի ձեռքի՞ն են նայում: Լավ, իսկ փողն ինչի՞ դիմաց էր տրվում: Պետքի՞:

Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհոի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել:

Կարեն Հեքիմյան