«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ԿԽՄԿ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել

ԿԽՄԿ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել

Արցախյան հակամարտության կողմերը 200 զոհվածների մարմիններ են փոխանակել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը՝ մեջբերելով վերջին տվյալները։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունը տեղահանված բնակչությանն օգնելն է, զոհվածների մարմինների դուրսբերումը, ինչպես նաև գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու և փոխանակումներ իրականացնելու նպատակով:

«Ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի ներկայության պայմաններում կողմերը սկսել են դուրս բերել զոհվածների մարմինները և փոխանակել։ Իմ վերջին տվյալներով` կողմերն արդեն 200 մարմին են փոխանակել։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ նախագահը։

Պետեր Մաուրերը նաև երախտագիտություն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։