«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին (ուղիղ)

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին (ուղիղ)

Հանրային հեռուստաընկերության եթերում դիտեք ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին։

«Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք հայհոյախառն երբեք չի եղել․ սա դեռ ծաղիկներն են, ընտրությունների ժամանակ կտեսնենք ահավոր հետևանքները այս ամենի» հարցազրույցում հայտարարեց առաջին նախագահ, ընտրություններին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երկու կողմն էլ տիրապետում են հսկայական ռեսուրսների՝ ֆինանսական, վարչական, քրեական։

«Գնալու են ամեն ինչի, սա նրանց համար կենաց մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ թե ընտրությունների ընթացքում, թե դրանից հետո»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով Արցախի խնդրի լուծման մասին հարցին՝ Առաջին նախագահը հայտարարեց․

«Հիմա շատ դժվար է լուծել Արցախի հարցը, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի պահպանման։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Մենք չենք խոսել Ղարաբաղը տալու մասին, խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք հարց»։

Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի, կարծում է Տեր-Պետրոսյանը։ Նա վտանգավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իր նպատակն է վերադարձնել Շուշին և Հադրութը․

«Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է նա վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը պետք է պայուսակները հավաքի և գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստիպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Այդպիսի բան գոյություն չունի»։

Պետրոս Ղազարյանի հարցադրմանը, թե Ալիևն առաջարկում է հաշտության պայմանագիր Արցախը ադրբեջանական ճանաչելու դիմաց, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․

«Ստիպելու են, որ համաձայնենք, ամբողջ աշխարհը ստիպելու է։ Եթե չուզես, ավելի մեծ փորձանքների մեջ ես ընկնելու»։

«Ինչ-որ Ղարաբաղում է տեղի ունենում՝ մեզնից կախված չէ։ Մի՛ սպասեք, որ որևէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, չկա այդպիսի բան, սա ցնորք է, զառանցանք»,- եզրափակեց Տեր-Պետրոսյանը։