«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Այսօր ՔՊ-ն դարձել է «Ենի ազերբայջանի» հայաստանյան բաժանմունքը

Լևոն Զուրաբյան. Այսօր ՔՊ-ն դարձել է «Ենի ազերբայջանի» հայաստանյան բաժանմունքը

«Պարագիծ» հաղորդաշար․ Ռուբեն Բանուչյանի զրույցը Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ)  փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

«Այո, այսօր ՔՊ֊ն (կամ՝ ԹՔՊ֊ն) դարձել է «Ենի Ազերբայջան» ալիեւյան կուսակցության քարոզչական գրասենյակը Հայաստանում։ 
Ոչ ոք դեռ հայերին չէր անվանել «վայրի եւ մարդակեր ցեղերի դրսեւորումներ» ունեցող ազգ։ Դա արեց ՔՊ֊ԹՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ոչ ոք երբեւէ չէր ընդունել ադրբեջանական ստերը, որ ղարաբաղյան պատերամի մեղավորը եւ ագրեսորը  հայերն են։ Դա արեց Նիկոլ Փաշինյանը Մյունխենում, չհերքելով Ալիեւի մեղադրանքները եւ մուրալով նրանից, որ վրեժի քաղաքականություն չտանեն։
Ոչ ոք երբեւէ, բացի Ալիեւից, չի խոսացել 11000 հայ դասալիքների մասին։ դա արեց «առաջին տիկին» Աննա Հակոբյանը։
Դա արվում է ամենալկտի կերպով եւ, կարծես ոչնչից չեն վախենում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ», նշում է ՀԱԿ փոխնախագահը: