«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Մենք նորից կարող ենք դառնալ հաղթական ժողովուրդ (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Մենք նորից կարող ենք դառնալ հաղթական ժողովուրդ (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 9-ին,  Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համակիրները Հաղթանակի տոնի կապակցությամբ այցելել են Հաղթանակի այգի և ծաղիկներ դրել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր հայրենակիցների հուշակոթողին:

Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել Հայաստանի հետ. Թուրքիան մեզ ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիեւն է, գնա իր հետ քո հարցերը լուծի: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լևոն Զուրաբյանը:

«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի կոտրած տաշտակի առաջ, երբ ռազմական շանտաժով մեզնից պահանջում են զիջումներ: Ընդ որում, պարզ էլ չի, ու ինքն էլ չի ասում, որ այս զիջումներն անելու դեպքում մենք կունենանք խաղաղություն: Սա ի՞նչ քաղաքականություն է, ո՞ւր է այն տանում»: