«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Դերենիկ Խաչատրյան. Վերջին երեք իշխանությունները վարվեցին մեր պետականության հետ խորթ և անառակ զավակների պես

Դերենիկ Խաչատրյան. Վերջին երեք իշխանությունները վարվեցին մեր պետականության հետ խորթ և անառակ զավակների պես

Լուսանկարը՝ 4rd.am-ի

Կա մի մեծ ճշմարտություն, որ այն մարդը, որը միևնույն հարցի շուրջ ուրիշներին կարող է տալ ուրիշ խորհուրդ քան իր հարազատ զավակներին կտար, այդ մարդը առնվազն արդար չէ։

Հետևաբար հաշվի առնելով Լևոն Տեր֊Պետրոսյանի անցած պատմական ուղին սկսած 1988թ.-ից մինչև օրս, նրա բոլոր հրապարակային ելույթները, պետականաշինական,  ռազմաքաղաքական և դիվանագիտական  գործունեությունը, գալիս ես մի տրամաբանական եզրակացության, որ 1998թ.-ից մեր բոլոր երեք իշխանությունները պարտավոր էին ականջալուր լինել նրա խորհուրդներին մեր պետականության համար ամենակարևորագույն հարցերում, որպես պետականության հիմնադիրի, որը տիրապետում է նրա իրական և ճշմարտիտ բոլոր նրբություններին և վերաբերվում է մեր պետականությանը, որպես հարազատ զավակի։

Ցավոք, սակայն մեր վերջին երեք իշխանությունները վարվեցին մեր պետականության հետ խորթ և անառակ զավակների պես, մսխելով պետության բոլոր նվաճումները, որոնք ստացել էին, որպես ժառանգություն։

Դերենիկ Խաչատրյան