«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Փաշինյան-Քոչարյան փոխշահավետ համագործակցություն է: Սա մի նոր աղետ է Հայաստանի համար»

Լևոն Զուրաբյան. «Փաշինյան-Քոչարյան փոխշահավետ համագործակցություն է: Սա մի նոր աղետ է Հայաստանի համար»

Փաշինյան-Քոչարյան փոխշահավետ համագործակցություն է: Սա մի նոր աղետ է Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Քոչարյանը ներկայացվեց որպես հրեշ, որով ժողովուրդը որպես փրկություն ընտրեց Փաշինյանին: Հրեշը չեզոքացված չէ, Քոչարյանը ստացավ պողպատե զրահ»,-ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, Զուրաբյանը նկատեց․ «Այս խաղի մեջ իշխանությունը արդար չէ: Իշխանությունը հասկանում է, որ շատ վատ խորհրդարան է ձևավորվել»:

Զուրաբյանի կարծիքով՝ երեք ուժերը, որոնք ամենամեծ վնաս են տվել մեր երկրին, այսօր խորհրդարանում կմրցակցեն․ «Փաշինյանը չապամոնտաժեց կլանային համակարգը, այլ ընդհակառակը՝ ամրապնդեց»:

Հիշեցնենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները: