Լևոն Զուրաբյան. «Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ ՀԱԿ -ի հետ ուղիղ բանավեճից

Կարևոր 17.06.2021   10:32   265

Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի ընտրական շտաբի պետ, Կոնգրեսի ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի  հայտարարությունը .

«Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լեւոն Տե֊Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17֊ին կայանալիք բանավեճում։

Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր֊Պետրոսյանի եւ Հայաստանի պարտության եւ նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճի պատկերը։ Ես ասել էի նաեւ, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ եւ եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։

Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17֊ի բանավեճում։

Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։ Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մանակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։

Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտությունները կուսակցությունների մրցույթ է, հետեւաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդորում ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։

Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետեւ այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ֊ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, եւ հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քարոզարշավ, Նիկոլ Փաշինյան, բանավեճ, ՀԱԿ, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon