Մեսրոպ Հարությունյան. Ներսում՝ քանդարար, հակառակորդի դեմ՝ «հեզաճկուն»

Խոսք 28.05.2021   12:00   146

aliqmedia.am. «...Ես արդեն չգիտեմ, թե էլ ինչ պիտի կատարվի, որ Փաշինյանը հասկանա՝ ինքը պետություն չի կարող ղեկավարել, ինքը առավելագույնը կարող է 10 հոգանոց խմբագրություն ղեկավարել։ Մի՞թե իշխանություն ունենալը՝ հանուն իշխանության, ավելի կարեւոր է, քան երկիրը։ Մի՞թե այս պայմաններում հրաժարական տալու փոխարեն ընտրություններով ներքաղաքական ծայրահեղ լարվածություն ստեղծելը, դրանով սեփական իշխանությունը եւս մի քիչ երկարաձգելը ավելի կարեւոր են։

Սպանեք՝ չեմ հասկանա։

Եվ վերլուծելով ոչ միայն այս վերջին շաբաթվա իրադարձությունները, այլեւ ընդհանրապես Փաշինյանի ու նրա կառավարության եռամյա գործունեությունը՝ հասկանում ես, որ նա սովորական «քանդարար հեղափոխական» է (ինչպիսին համաշխարհային պատմությունը շատ է տեսել) եւ կառուցելու բացարձակ անընդունակ է։

Քանդելը քանդեց ու դեռ շարունակում է քանդել, բայց այդպես էլ չի սարքում, որովհետեւ սարքելու ընդունակ չէ։
...
Դե, իսկ իրեն քննադատողներն էլ «դավաճան» են, «ապակայունացնող», «ժեխ», «սեւ», «պատերի տակ վնգստացող», «հակահեղափոխական» եւ այլն։ Պիտակավորման հարցում, այո’, Փաշինյանն անգերազանցելի է։

Ավարտեմ Ռաֆայել Արամյանի «Մեռած քաղաքի պարիսպների տակ» գրքից մի հայտնի մեջբերումով.
«Քաղաքում շրջում էր մի խենթ եւ ամենուր ասում.
— Գայլը փարախում ձագեր է բերել, եւ դա մեր շների հեզությունից է»:

Մինչեւ ե՞րբ է այս իշխանությունը սահմանին «հեզություն» անելու։ Իսկ ներսում՝ իբր «գամփռություն»:

Հ. Գ. Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության տոնը։ Այս պայմաններում անգամ պետք է շնորհավորեմ բոլորիս։ Մաղթանքս պարզ է՝ երկրի ընթացքի վերադարձ բնականոն հուն՝ առանց հեղափոխությունների ու ցնցումների, եւ արժանապատիվ խաղաղության հաստատում։

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon