ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

Արցախ 02.12.2020   19:33   150

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը:

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով  վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: 

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:»,–նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թուրքիա, պատերազմ Արցախում, ՄԻԵԴ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon