«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունից

Նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունից

Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»:

Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։

Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։