«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ մեր անկախությունը տապալելու համար պատասխան ես տալու»

«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ մեր անկախությունը տապալելու համար պատասխան ես տալու»

«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ մեր անկախությունը տապալելու համար պատասխան ես տալու». ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին:

Զոհված զինծառայողի հայրը լրագրողների հետ զրույցում նշում էր, որ չի ուզում Փաշինյանն այցելի իր որդու գերեզմանին.

«Փաշինյանն անկոչ հյուր է այստեղ, ես չեմ ուզում` գա իմ երեխու տուն. Եռաբլուրն իմ երեխու տունն է»,–ասաց Արմեն Գալստյանը։

Մինչ հայրը պատմում էր որդու պատմությունը, այդ ժամանակ արդեն իսկ պաշտոնյաները Եռաբլուր եկան։ Զոհվածի հորը ոստիկանները հեռացրին տարածքից։

Զոհված զինծառայող Զաքար Ավանեսյանի մայրն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ «մայրերը սգի մեջ են, ջահելների տարին չի լրացել, իսկ հրապարակում գունագեղ համերգ են պատրաստվում անել»:

Հավելենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ և հարցեր ուղղել պաշտոնյաներին. կարմիրբերետավորները փակել են լրագրողների ճանապարհը: