«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են. Հովհաննիսյան
Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։

Նշենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասաց լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Թարմացված

Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում, քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական զինված ուժերի կորուստների վերաբերյալ նա ստույգ տեղեկություն չհրապարակեց՝ խնդրելով սպասել պաշտոնական տեղեկություններին:

«Ճշտող մեխանիզմները պետք է մինչև վերջ կիրառվեն, ինտենսիվ մարտեր գնում են, զոհեր կան, սակայն պաշտոնական հայտարարություններ կլինեն ավելի ուշ»,- ասաց նա: