«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 19

Պատմության այս օրը. դեկտեմբերի 19

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աղքատների օգնության միջազգային օրը (International Day to Assist the Poor) *

Ազգային

  • Ռուսաստան - Ռազմական հակահետախուզության օրը
  • Ռուսաստան - Մատակարարի օրը *
  • Ռուսաստան - Ռիելթորի օրը *
  • Ուկրաինա - Փաստաբանության օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Մինսկում նախագահական ընտրությունների օրը ճնշվեց ընդդիմության ակցիան։
2007 - Լակոտա ցեղի ակտիվիստները հայտարարեցին Լակոտա Հանրապետության անկախությունը։
2002 - Մահացավ հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։

  • Նապոլեոնի գործերը հաջող գնային - Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան՝ ճանապարհին կործանելով Օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն: Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Իոակին Մյուրատին՝ Հովակիմ Մուրադյանին. «Ստացիր, Մյուրատ, քո կորսված հայրենիքը»: Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ հարբուխի պատճառով:
  • Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր:
  • Հարկավոր է լավ նայել դիվանագիտության հանրագիտարանը։ Երևի թե կա քաղաքագիտության հայազգի մի գայլ, որ աչքը աչքին խաբում է ուրիշ գայլերի հանուն, ասենք թե, իր Անգլիայի և երեխայի պես խաբվում հարբուխի առասպելից: «Թափանցիկ օր»

1997 - Տեղի ունեցավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ), որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը, ստանալով 11 Օսկար:
1991 - ASALA. Մահափորձ Հունգարիայում Թուրքիայի դեսպան Բեդրեդդին Թունաբաշի դեմ։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է «Սասուն» գործողության պատասխանատվությունը։ Իր հաղորդագրության մեջ ԱՍԱԼԱ-ն նշում է. «Մենք՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, անգամ մը ևս առիթ ընծեյեցինք բոլոր անոնց, որոնք քաղաքական լուծումներ կառաջարկեին իրավազրկուած ժողովուրդներու անլույծ դատերուն՝ վերականգնելու հայ ժողովրդին իրավունքները. սակայն, ինչպես հստակ է, ամեն անգամ, երբ հայութիւնը կդիմե խաղաղօրեն իր իրավունքները պահանջելու քայլին, դեմ յանդիման կուգա միջազգային ընտանիքի անտարբերութեան և թուրք ֆաշիստական պետութեան աւելի ևս ամբարտավան քաղաքականութեանց, որ մարտահրավերներ կը կարդայ ոչ միայն հայութեան, այլ իրեն սահմանակից բոլոր ժողովուրդներուն, նկրտելով իրականացնել իր պանթուրքիստական ախորժակները՝ ընդհանրապես Միջին Արևելքի, հատկապես Կովկասի ու Բալկաններու վրա տարածելով ազդեցութեան իր գոտիները, ընդմիշ քաջալերուելով աշխարհին ՛խաղաղութիւն»ավետող իր դաշնակիցներէն։ Հայ Ժողովրդի ոտնահարուած իրաւունքներուն՝ հայկական բռնագրաւեալ հողերու վերատիրացման և հայոց ցեղասպանութեան նահատակներուն արեան հատուցման արդար հարցը չի կրնար անտեսուիլ, ոչ ալ սակարկուիլ։ Ազատագրական պայքարի ձեռնարկումը պարտադրուած է Հայութեան, որովհետև իրողութիւն է, թե բոլոր այլևայլ միջոցները բազմիցս փորձուած՝ սակայն մնացած են ապարդյուն»։

1984 - ԱՄՆ-ի Լոս Անջելեսին մոտ Սան­տա Մո­նի­կա ճա­նա­պար­հին տե­ղում է ձկնանձրև:
1983
 - Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ հանցագործություն, որը մարզաշխարհում ստացավ «դարի գողություն» անվանումը. գողացան երկու չեմպիոնական գավաթներ
1972 - «Ապոլոն 17»-ի Երկիր վերադարձավ։

  • Ավարտվեց Լուսնի ծրագիրը։

1965 - Շարռ դը Գոլը Ֆրանսիայի նախագահական ընտ­րու­թյուն­նե­րի երկրորդ փուլում հաղթում է Ֆրանսուա Մի­տե­րա­նին:
1944
 - Լույս տեսավ ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1-ին համարը:
1909 - Ստեղծվեց «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը:
1907 - Փարիզում տեղի է ու­նե­նում Թուր­քի­ա­յի ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի II կոնգ­րե­սը, որին մաս­նակ­ցում էին «Մի­աս­նու­թյուն և առա­ջըն­թաց» կո­մի­տեն, Դաշ­նակ­ցու­թյու­նը, «Խա­լի­ֆաթ» արա­բա­թուր­քե­րեն թեր­թի ներկայացուցիչները, «Ար­մե­նի­նա» (Ար­մե­նակ­յան կու­սակ­ցու­թյան օր­գան) թեր­թի ներկայացուցիչները:
1863 - Անգլիացի Ֆրեդերիկ Ուոլթոնը արտոնագրեց լինոլիումը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Յուրի Կրիվոռուչկո, ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր (2006)
1985 - Գարի Կեհիլ, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1964 - Արվիդաս Սաբոնիս, լիտվացի նախկին բասկետբոլիստ
1963 - Թիլ Շվայգեր, գերմանացի դերասան
1949 - Վրույր Հարությունյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2017)
1928 - Հրայր Մարուխյան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ
1915 - Էդիթ Պիաֆ, աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի
1906 - Արտաշես Շահինյան, հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ (մ. 1978)
1700 - Ժան Անտուան Նոլլե, ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ