«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 9

Պատմության այս օրը. դեկտեմբերի 9

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը (International Anti-Corruption Day)

Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 9-ին՝ սկսած 2004 թվականից։  2003 թվականի այս օրը Մեքսիկայում ստորագրվել է Կաշառակերության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։ 

Այս միջազգային օրվա հիմնադրման նպատակը, ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, կաշառակերության հիմնախնդրի և կոնվենցիայի դերի ընկալման խորացումն էր կաշառակերության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Բանաձևը չի ներառում ավանդական սովորական կոչեր` այս օրը մեծ շուքով նշելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

  • Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime) *
  • Անասնաբուժության միջազգային օրը (International Day of Veterinary Medicine) *
  • Տեխնոյի համաշխարհային օրը (World Techno Day) *
  • Օլե-Լուկոյեի ծննդյան օրը *
  • Համակարգչային մկնիկի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Հոգնած Վիլիի օրը (Weary Willie Day) *
  • ԱՄՆ - Սուրբ Ծննդյան բացիկների օրը (Christmas Card Day) *
  • ԱՄՆ - Լամայի ազգային օրը (National Llama Day) *
  • ԱՄՆ - Հրուշակեղենի ազգային օրը (National Pastry Day) *
  • ԱՄՆ - Դիակիզման օրը (Cremation Day) *
  • Անտիգուա և Բարբուդա - Ազգային հերոսների օրը
  • Իսրայել - Ուսուցչի օրը
  • Իսպանիա - Սուրբ Լեոկադիայի օրը (Day of Saint Leocadia) *
  • Մյանմար - Ազգային օրը
  • Շվեդիա - Քաղցրաբլիթ օրը (Pepparkakans dag) *
  • Շրի Լանկա - Ռազմածովային ուժերի օրը
  • Պերու - Բանակի օրը
  • Ռուսաստան - Հայրենիքի Հերոսների օրը
  • Ռուսաստան - Երկաթուղային տրանսպորտի գերատեսչական պահպանության օրը 
  • Ռուսաստան - Բեռնակրի օրը *
  • Ռուսաստան - Աշխուժացման օրը
  • Սկանդինավիա - Լյուտեֆիսկի օրը (Աննայի օրը) *
  • Տաջիկստան - Երկրաբանների օրը 
  • Տանզանիա - Անկախության օրըը և հանրապետության օրը
  • Ուկրաինա - ՆԳՆ շտաբային ստորաբաժանումների աշխատողների օրը
  • Ֆրանսիա - Լաիցիզմի օրը (Laity Day) *

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 - Հայաստանում տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ:
2005 - Լոնդոնում ավարտվեցին հռչակավոր «Ռուտմաստեր» երկ­հարկանի ավտոբուսների շահագործումը։
1996 - Թողարկվեց «Օպերա» դիտարկիչի առաջին տարբերակը:
1992 - Արքայազն Չարլզն ու Դիաննան հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին:
1991 - Հայաստանում ընդունվեց «Զինապարտության մասին» օրենքը:
1991 - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):
1968 - Ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը:
1953 - «Ջեներալ էլեկթրիքս» ընկերությունը հայտարարեց բոլոր կոմունիստ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին։
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։

  • Կոնվենցիայով պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունը այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ:

1942 - Լենինգրադում առաջին ան­գամ բե­մադր­վում է Արամ Խա­չատր­յա­նի «Գա­յա­նե» բա­լե­տը:
1918 - Հայ-վրացական զինված ընդհարում, որը տևեց մինչև դեկտեմբերի 31-ը։
1884 - Լևանտ Ռիչարսոնը պատենտավորում է ան­վա­վոր չմուշկները:
1842 - Անգլիայում թողարկվում է ամանորյա առաջին բացիկը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Հիկարու Նակամուրա, ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (2003)
1985 - Էռնեստո Ինարկիև, ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (2002)
1934 - Ջուդի Դենչ, կինոյի ու թատրոնի բրիտանացի դերասանուհի 

  • «Օսկարի» (1999) և «Ոսկե գլոբուսի» (1998, 2001) դեփնեկիր է, BAFTA-ի բազմակի դափնեկիր, Պատվո փառքի շքանշանակիր (2005), Դամա-Կոմանդոր (1988)։
  • Լեդի Դենչին համաշխարհային ճանաչում են բերել Ջեյմս Բոնդի շարքից «Ոսկե աչքը» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նա խաղացել է Եղիսաբեթ I թագուհու դերը։

1916 - Քըրք Դուգլաս, ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը

  • Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկն է։ Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրն է։
  • Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:
  • Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով՝ ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:

1905 - Իննոկենտի Գերասիմով, ռուս աշխարհագրագետ
1904 - Արուս Ասրյան, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը
1883 - Հակոբ Օշական, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մ. 1921)
1842 - Պյոտր Կրոպոտկին, ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան
1717 - Իոհան Իոհաիմ Վինկելմանը, գերմանացի հնագետ (մ. 1768)
1608 - Ջոն Միլթոն, անգլիացի բանաստեղծ (վ. 1674)