«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 2

Պատմության այս օրը. հուլիսի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մարզական լրագրողի միջազգային օրը (World Sports Journalists Day) *

Հուլիսի 2-ին մարզական լրագրողի միջազգային օրն է։ Այդ ամսաթիվը պատահական չէ ընտրած։ 1924-ի հուլիսի 2-ին է Ֆրանսիայում ստեղծվել Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS)։ Այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 155 միություն։
Պաշտոնապես օրը նշվում է 1995-ից։ Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ AIPS-ը եւ մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր եւ միջոցառումներ։

  • Շների համաշխարհային օրը *
  • Ուֆոլոգի համաշխարհային օրօ (World UFO Day) *
  • Փրկության բանակի հիմնադրի օրը (Salvation Army Founder’s Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - «Պատրաստված է ԱՄՆ-ում» օրը (Made in the USA Day) *
  • ԱՄՆ - Անիսոնի օղու ազգային օրը (National Anisette Day) *
  • ԱՄՆ - Մոռանալու ազգային օրը (National I Forgot Day) *
  • Բրազիլիա - Բաիի անկախության օրը
  • Իտալիա - Պալիո Դի Պրովենցանո (Palio di Provenzano) *
  • Կյուրասաո - Պետական դրոշի և օրհներգի օրը
  • Հայաստան - Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի (Հայ Առաքելական եկեղեցի) *

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (National Festival of Tree Planting) 
  • Ղազախստան - Դիվանագիտական ծառայության օրը
  • Ռուսաստան - Լենա գետի օրը
  • Ռուսաստան - Գրուշինսկու հեղինակային երգի փառատոն *
  • Ռուսաստան - Անակնկալների օրը
  • Ռուսաստան - Սթափների և ստամոքսի խոց ունեցողների տոնը
  • Ուզբեկստան - Պետական զինանշանի ընդունման օրը

* Հուլիսի 2-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Սթիվ Ֆոսեթն ավարտում է օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1997 - Սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
1994 - Սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:
1900 - Գերմանիայում տեղի է ունենում «Ցեփելին» տեսակի առաջին օդանավի թռիչքը:
1900 - Փարիզում տեղի է ունենում 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1853 - Ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:
1830 - Ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը:

  • Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1698 - Թոմաս Սեյվերին ստացավ առաջին գոլորշիացնող մեքենայի արտոնագիրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Դենի Ռոուզ, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1990 - Մարգո Ռոբբի, ավստրալիացի դերասանուհի

  • Հայրենիքում՝ Ավստրալիայում, հայտնի է դարձել «Հարևանները» սերիալից։ Հոլիվուդում նրան ճանաչում է բերել «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը Լեոնարդո դի Կապրիոն է։ Մյուս հայտնի ֆիլմն է «Տոնյան բոլորի դեմ», որում կատարած դերի համար առաջադրվել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և մի շարք այլ հեղինակավոր կինոմրցանակների։

1989 - Dev, ամերիկացի երգչուհի-երգահան
1987 - Էստեբան Գրաներո (Esteban Granero), իսպանացի ֆուտբոլիստ
1986 - Լինդսի Լոհան, ամերիկացի դերասանուհի

  • Հայտնի է դարձել 11 տարեկանում՝ խաղալով «Թակարդ ծնողների համար» ֆիլմում, որտեղ մարնավորում է զույգ քույրերի։

1985 - Էշլի Թիսդեյլ (Ashley Tisdale), ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1961 - Սամի Նասերի, ֆրանսիացի դերասան
1957 - Բրեթ Հարթ (Bret Hart), կանադացի ըմբիշ և դերասան
1922 - Պիեռ Կարդեն, իտալական ծագումով ֆրանսիացի դիզայներ
1877 - Հերման Հեսսե (մ. 1962)գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946) 

  • Հայտնի ստեղծագործություններն են «Տափաստանի գայլը», «Ուլունքախաղը», «Դեմիանը»։

1750 - Ֆրիդրիխ Կլոպշտոք, գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ

  • Գրել է «Մեսսիադա» (1751-1773) կրոնա-էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբլիական թեմաներով ողբերգությունները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գերմանի մահը» (1787) եռերգությունը՝ Գերմանիայի հերոսական անցյալի մասին։

1714 - Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր

  • Առավել հայտնի են և այսօր էլ երբեմն բեմադրվում են նրա «Օրփեոս և Էվրիդիկե» (Orfeo ed Euridice 1762), «Ալկեստե» (Alceste, 1767), «Պարիս և Հեղինե» (Paride ed Elena, 1770), «Իփիգենիան Ավլիսում» (Iphigénie en Aulide, 1774), «Արմիդե» (Armide, 1777), «Իփիգենիան Տավրիսում» (Iphigénie en Tauride, 1779) օպերաները։