Պատմության այս օրը. հուլիսի 29

Օրացույց 29.07.2020   09:00   433

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վագրի միջազգային օրը (International Tiger Day) *
  • Սոցիալ-մշակութային բազմազանության և խտրականության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for Socio-Cultural Diversity and the fight against discrimination)

Ազգային

  • ԱՄՆ - NASA-ի օրը
  • ԱՄՆ - Լազանիայի ազգային օրը (National Lasagna Day) *
  • ԱՄՆ - Հավի թևիկների ազգային օրը (National Chicken Wing Day) *
  • ԱՄՆ - Շրթներկի ազգային օրը (National Lipstick Day) *
  • ԱՄՆ - Անձրևի օրը (Rain Day) *
  • Թաիլանդ - Թայերենի ազգային օրը
  • Իսրայել - Իններորդ ավայի գալուստը (Tisha B’Av Eve) 
  • Հնդկաստան - Մոհան Բագանի օրը (Mohun Bagan Day) *
  • Մոլդովա - Սահմանադրության օրը 
  • Նորվեգիա - Սուրբ Օլավայի օրը (Saint Olaf’s Day) 
  • Ուոլիս և Ֆուտունա կղզիներ - Տարածքների օրը 
  • Պերու - Անկախության օրը 
  • Ռուսաստան - Ձախ թեքվելու օրը
  • Ռուսաստան - Սպիրտաբեր ծառերի օրը
  • Ռումինիա - Ազգային օրհներգի օրը
  • Ուկրաինա - Հատուկ գործողության ուժերի օրը

* Հուլիսի 29-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Microsoft-ը ներկայացնում է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։
2005
- Աստղագետները հայտնում են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։
1981 - Լոնդոնում կայացավ Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքը։
1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։
1974 - NBC հեռուստաալիքով ցուցադրվում է «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդման առաջին հաղորդումը։
1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվում է միապետական կարգը։
1967 - Ամերիկյան հիթ-շքերթը գլխավորում է «The Doors» ռոք խմբի «Light My Fire» երգը, որն առաջին հորիզոնականը պահպանում է 3 շաբաթ։
1965 - Լոնդոնում տեղի է ունենում The Beatles-ի «Help!» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է գտնվում նաև Մեծ Բրիտանիայի թագուհին։
1957 - Հիմնադրվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։
1948 - Լոնդոնի XIV Օլիմպիական խաղերի բացումը։
1921 - Ադոլֆ Հիտլերը դառնում է Գերմանական ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։
1918 - Բոլշևիկները փակում են Մաքսիմ Գորկու «Նոր կյանք» թերթը։
1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացում է Տոկիոն և Օսական՝ վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։
1851 - Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերում է Էվնոմիա աստերոիդը։
1836 - Փարիզում՝ Աստղի հրապարակում հանդիսավոր բացվում է Հաղթանակի կամարը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ֆեռնանդո Ալոնսո, իսպանացի ավտոարշավորդ
1954 - Իգոր Կրուտոյ, ռուս կոմպոզիտոր, երգիչ
1929 - Ավետ Տերտերյան, հայ կոմպոզիտոր
1928 - Կոնստանտին Օրբելյան, դաշնակահար, դիրիժոր
1927 - Հարի Մուլիշ, հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ (մ. 2010)
1916 - Ալիս Սափրիչ, հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի (մ. 1990)
1905 - Դագ Համմարշոլդ, շվեդ տնտեսագետ և դիվանագետ (մ. 1961)
1883 - Բենիտո Մուսոլինի, Իտալիայի 27-րդ վարչապետ
1817 - Հովհաննես (Իվան) Այվազովսկի, ծովանկարիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կոնստանտին Օրբելյան, Իգոր Կրուտոյ, Հովհաննես Այվազովսկի, Պատմության այս օրը, Բենիտո Մուսոլինի, հուլիսի 29

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon