«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 12

Պատմության այս օրը. հունիսի 12

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour)

Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Օրացույցում նոր օրն անցկացնելու գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում և Ամստերդամում անցկացված երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի և երեխաների հարկադիր աշխատանքի հարցերով միջազգային համաժողովներից հետո: Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացրել է 2002 թվականին: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այդ խնդրին եւ դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:

  • Կաշասայի միջազգային օրը (International Cachaca Day) *
  • Ֆալաֆելի միջազգային օրը (International Falafel Day) *
  • Շիիթների միջազգային օրը (International Shia Day)
  • Լցված բույների մասին իրազեկման օրը (Crowded Nest Awareness Day) *
  • Հակագազի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Հողաթափերի ազգային օրը (National Flip Flop Day) *
  • ԱՄՆ - Սիրո ազգային օրը (National Loving Day) *
  • ԱՄՆ - Սուպերմենի ազգային օրը (National Superman Day) *
  • ԱՄՆ - Կարմիր վարդի ազգային օրը (National Red Rose Day) *
  • ԱՄՆ - Ավտոծառայության վարպետների ազգային օրը (National Automotive Service Professionals Day) *
  • ԱՄՆ - Գետնընկույզի յուղով թխվացքաբլիթի ազգային օրը (National Peanut Butter Cookie Day) *
  • Բրազիլիա - Սիրահարների օրը *
  • Թուրքմենստան - Գիտության օրը 
  • Լեհաստան - Պետական պահպանության ծառայության օրը
  • Միացյալ Թագավորություն - Էկոնոմիկայի գլոբալ օրը (Global Economics Day) *
  • Նիգերիա - Ժողովրդավարության օրը
  • Պարագվայ - Չակոյի հաշտության օրը
  • Պերու - Ծրագրավորողի օրը *
  • Ռուսաստան - Ռուսաստանի օրը
  • Ռուսաստան - Օդապարիկով զբոսնելու օրը
  • Ուկրաինա - Ֆոնդային բորսայի աշխատողների օրը
  • Ֆիլիպիններ - Անկախության օրը
  • Ֆինլանդիա - Հելսինկիի օրը

* Հունիսի 12-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Օռլանդոյի զանգվածային սպանությունը, երբ 29-ամյա Օմար Մատինը Pulse գիշերային գեյ-ակումբում կրակ բացեց։

  • Զոհվեց 49 մարդ, 53-ը վիրավորվեց։

1991 - Բորիս Ելցինն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ:
1990 - Ռուսաստանի անկախության հռչակումը երկրի խորհրդարանի կողմից:
1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:
1967 - Արձակվում է Венера-4 տիեզերական սարքը, որն առաջին անգամ տվյալներ է փոխանցում ուրիշ մոլորակի մթնոլորտից։
1964 - Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող Նելսոն Մանդելան դատապարտվեց ցմահ ազատազրկման:
1963 - Նյու Յորքում տեղի ունեցավ Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ «Կլեոպատրա» ֆիլմի պրեմիերան։
1920 - Տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:
1903 - Ցարական Ռուսաստանը ընդունեց օրենք, համաձայն որի պետք է բռնգրավվեր հայկական եկեղեցու գույքը, որը ա­ռիթ դար­ձավ հակակառավարական տրա­մադրությունների և ազգային կուսակցությունների դերի բարձրացմանը։
1897 - Կառլ Էլզեները արտոնագիր ստացավ շվեյցարական բանակային դանակի համար:
1867 - Ստեղծվեց Ավստրո-Հունգարիայի կայսրությունը:
1849 - Ամերիկացի հայտնագործող Լյուիս Հասլեթը արտոնագրեց հակագազը:
1776 - ԱՄՆ ըն­դու­նում է իրա­վուն­քի Վիր­ջի­նի­ա­յի հռ­չա­կա­գի­րը:
1664 - Հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվեց Նյու Յորք։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ադրիանա Լիմա, բրազիլացի հայտնի սուպերմոդել
1979 - Դիեգո Միլիտո, արգենտինացի ֆուտբոլիստ
1951 - Անդրանիկ Մարգարյան, հայ քաղաքական գործիչ
1950 - Վյաչեսլավ Պոլունին, ռուս ծաղրածու
1948 - Իշտան Սանդորֆի, հունգարացի հիպերռեաիլստ նկարիչ
1941 - Չիք Կորեան, ամերիկացի ջազային դաշնակահար

  • 22 «Գրեմմիի» մրցանակակիր է։ Այս մրցանակին առաջադրվել է 63 անգամ։

1939 - Գևորգ Քիլիմջյան, արդի հայ պատմաբան 
1929 - Աննա Ֆրանկ, ծագումով հրեա գերմանացի աղջիկ

  • Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով՝ «Աննա Ֆրանկի օրագիրը»։

1924 - Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ, ԱՄՆ-ի 41-րդ նախագահը 
1915 - Դեյվիդ Ռոքֆելլեր, ամերիկացի բանկիր, միլիարդատեր
1913 - Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ