«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 3

Պատմության այս օրը. հունվարի 3

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Մտքի և մարմնի առողջության միջազգային օրը (International Mind-Body Wellness Day) *
  • Ջ.Ռ.Ռ. Տոլկինի օրը (JRR Tolkien Day) *
  • Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day) *
  • Memento Mori-ի օրը (Remember You Die Day) *

Հոգևոր

  • Կաթոլիկ -  Հիսուսի Սուրբ անվան տոնը (Feast of the Holy Name of Jesus)
  • Կաթոլիկ - Հիսուսի Սուրբ ընտանիքի տոնը (Feast of the Holy Name of Jesus) *
  • Կաթոլիկ - Սուրբ Ժենևա Փարիզեցու տոնը (Feast of Saint Genevieve) *
  • Ուղղափառ - Օլգա իշխանուհու հիշատակի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Ալյասկայի պետականության օրը (Alaska Statehood Day)
  • ԱՄՆ - Կոնգրեսին նամակ գրելու ազգային օրը (National Write to Congress Day)
  • ԱՄՆ - Բալով շոկոլադի ազգային օրը (National Chocolate Covered Cherry Day) *
  • ԱՄՆ - Երազների փառատոն (Festival of Sleep Day) *
  • ԱՄՆ - Ռոք-ն-ռոլի կանանց օրը (Women Rock! Day) *
  • ԱՄՆ - Նվաստացման օրը (Humiliation Day) *
  • Բուրկինա Ֆասո - Ժողովրդական ապստամբության օրը (Popular Uprising Day)
  • Բելառուս - Բանկային և ֆինանսական աշխատողների օրը
  • Էստոնիա - Ազատագրական պատերազմի մարտիկների հիշատակի օրը
  • Ինդոնեզիա - Կրոնի հարցերի նախարարության օրը (Ministry of Religious Affairs Day)
  • Հայաստան - Ծննդյան տոներ
  • Ճապոնիա - Տամասեսերի փառատոն (Tamaseseri Festival)
  • Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
  • Ռուսաստան - Բենգալյան կայծերի և հիրլյանդային լույսերի օրը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1985 - ASALA. Պայթյուն ֆրանսիական մամլո գործակալության Բեյրութի գրասենյակի առջև պատճառելով նյութական վնասներ։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1978 ASALA. Պայթեցվում է Բրյուսելում Թուրքիայի տուրիստական գրասենյակը։ Նույն օրը պայթում է Լոնդոնի Հարինկե թաղամասում գտնվող թրքական բանկը։ Զոհեր չկան։ Երկու պայթյունն էլ նյութական վնասներ են պատճառում։

  • Գործողությունների նպատակն է ներշնչել բոլորին, որ թրքական բանկում կամ տուրիստական ընկերությունում գտնվելը անվտանգ չէ։ Նման գործողություններից Թուրքիան կրում է ահռելի դրամական վնաս։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) ազդեցության ոլորտում գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1977 - Սթիվեն Ջոբսը և Ստեֆան Վոզնյակը ստեղծեցին Apple համակարգիչը:

  • Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը 1977-ի հունվարի 3-ին դարձան Apple ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
  • Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

1967 - Բանտում վախճանվեց Ջեկ Ռուբին՝ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը։
1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով 49-րդ նահանգը։
1932 - Հոնդուրասում ռազմական դրություն հայտարարվեց, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։
1924 - Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելուց 2 տարի անց բրիտանական արշավախումբը՝ Հովարդ Քարտերի ղեկավարությամբ գտավ դամբարանի գլխավոր գանձարանը՝ փարավոնի քարե սարկոֆագը։

  • Երբ փետրվարին բացեցին սարկոֆագը, պարզվեց ներսում նրա մումիայի ոսկե դագաղն է։

1921 - Թուրքիան խաղաղություն հաստատեց Հայաս­տա­նի հետ։
1906 - Ջախջախվեց Կրասնոյարսկի հանրապետությունը։
1888 - Վաշինգտոնում ամերիկացի ձեռնարկատեր Մարվին Սթոունը արտոնագրեց կոկտեյլի ձողիկը։ Մինչ այդ այն պատրաստվում էր թղթից։
1871 - Հենրի Բրեդլին պատենտավորեց մարգարինը։
1870
 - ԱՄՆ-ում սկսվեց Բրուքլինյան կամուրջի շինարարությունը։
1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:
1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք ստեղծեցին Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։
1638 - Ամստերդամում բացվեց Հոլանդիայի հիմնական թատրոնը։

1491 - Юристу Петру Равенскому, магистру канонического права, была выдана привилегия на издание его сочинения «Феникс». Древнейший из известных нам документов авторского права. Կանոնական իրավունքի մագիստրոս Իրավաբան Պյոտր Ռավենսկուն արտոնություն տրվեց նրա «Ֆենիքս» ստեղծագործությունը հրատարակելու համար։

  • Հեղինակային իրավունքի հնագույն փաստաթուղթը:

1431 - Բուրգունդյան հերցոգը 10.000 ֆրանկով անգլիական թագավորի անունից գործող եպիսկոպոս Կոշոնին վաճառեց դավաճանության արդյունքում բռնված Ժաննա դը Արկին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մատեուշ Բարտել, լեհ շախմատիստ, գրոսմայստեր
1974 - Հովհաննես Դանիելյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր։
1969 - Միխայել Շումախեր, գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ
1956 - Մել Գիբսոն, ամերիկացի դերասան
1924 - Ստեփան Ալաջաջյան, հայ գրող
1911 - Գուրգեն Անտոնյան, հայ գրականագետ
1886 - Հայկ Գյուլիքեվխյան, հայ գրականագետ, փիլիսոփա
1803 - Մեսրոպ Թաղիադյան, գրող