«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մարտի 2

Պատմության այս օրը. մարտի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական

  • Բահայի - Ալայի ամսվա տասնիններորդ օրվա տոնը *
  • Կաթոլիկություն - Ագնեսայի Չեխիացու հիշատակը
  • Կաթոլիկություն - Կարլ I Բարու հիշատակը
  • Ուղղափառություն - Մաքուր Երկուշաբթի (Մեծ Պահքի սկիզբը)
  • Ուղղափառություն - Ֆյոդոր Տիրոնի և Մարեմյան Կիկիմորայի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Տեխասի Անկախության օրը (Texas Independence Day) *
  • ԱՄՆ - Հին իրերի ազգային օրը (National Old Stuff Day) *
  • ԱՄՆ - Բանան կրեմով կարկանդակի ազգային օրը (National Banana Cream Pie Day) *
  • ԱՄՆ - Ընթերցանության ազգային օրը ողջ Ամերիկայում (National Read Across America Day) *
  • ԱՄՆ - Դոկտոր Սյուզի տարեդարձը (Dr. Seuss’s Birthday) *
  • Անգիլյա - Ջեյմս Ռոնալդ Վեբստերի օրը (James Ronald Webster Day) *
  • Ավստրալիա - Աշխատանքի օրը (Labour Day) *
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Հ. Լավիթ Սթաուտայի տարեդարձը (H. Lavity Stoutt’s birthday) *
  • Եթովպիա - Հաղթանակի օրը (Victory of Adwa) *
  • Իսլանդիա - Բուլկու օրը (Buns Day) *
  • Իտալիա - Նարինջներով ճակատամարտ *
  • Խորվաթիա - Ճարտարագետների օրը (Engineer Day) *
  • Հայաստան - Դիվանագետի օրը
  • Մյանմար - Գյուղացիների օրը  (Peasants’ Day) *
  • Շրի Լանկա - Զինված ուժերի օրը (Air Force Day) *
  • Պուերտո Ռիկո - Ամերիկյան քաղաքացիության օրը (American sitizenship Day) *
  • Ռուսաստան - Թատերական գանձապահի օրը *
  • Ռուսաստան - Ժողովրդական դրուժինաների ստեղծման օրը *
  • Ռուսաստան - Ագռավներ հաշվելու օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ:

  • Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը ևս դառնում են ՄԱԿ-ի անդամ։

1983 - Անգլիայում Sony, Philips և Polygram ընկերությունները հասարակության դատին ներկայացրեցին առաջին կոմպակտ-դիսկը և կոմպակտ-դիսկի նվագարկիչը։
1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:
1978 - Չեխ Վլադիմիր Ռեմեկը դարձավ առաջին ոչ ռուս և ոչ ամերիկացի տիեզերագնացը:
1977 - ASALA. Լիբանանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդ Նահիտ Գարագայայի և վարչական կցորդ Իլհան Էյոզբաբաջանի մեքենաների ականահարում։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։

1975 - Իրանը դառնում է միակուսակցական երկիր։
1969 - Սահմանային բախումներ Սովետական և չինական զինված ուժերի միջև։
1958 - Ավստրիական Զաալֆելդին քաղաքում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը:

  • Առաջնությանը մասնակցեցին 25 մարզիկներ 7 երկրից:

1956 -  Մարոկկոն ձեռք է բերում անկախություն Ֆրանսիայից
1951 - Բոստոն քաղաքում տեղի ունեցավ ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։
1933 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։
1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ը հրաժարվում է գահից

  • Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:

1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:
1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:
1882 - Վիկտորիա թագուհին խուսափում է մահափորձից։
1831 - Ալեքսանդր Պուշկինը նշանադրվեց Նատալիա Գոնչարովայի հետ։
1797 - Անգլիայի բանկը թողարկում է մեկ և երկու ֆունտանոց թղթադրամներ:
1067 - Մինսկի հիմնադրումը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Դենիել Քրեյգ, անգլիացի դերասան, Ջեյմս Բոնդի դերակատարը
1962 - Ջոն Բոն Ջովի, ամերիկացի ռոք երգիչ, «Bon Jovi» ռոք խմբի հիմնադիր 
1942 - Ջոն Իրվինգ, ամերիկացի գրող ու սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր 
1942 - Լու Ռիդ, ամերիկացի ռոք երաժիշտ, պոետ, երգիչ ու կիթառիստ, The Velvet Underground ռոք խմբի հիմնադիր 
1929 - Վլադիմիր Խոջաբեկյան, տնտեսագետ-ժողովրդագիր, ակադեմիկոս
1931 - Միխայիլ Գորբաչով, խորհրդային քաղաքական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ ղեկավար 
1919 - Թամարա Թումանովա, բալետի պարուհի և դերասանուհի (մ․ 1996)
1919 - Ջենիֆեր Ջոնս, ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր 
1912 - Էրազմ Քարամյան, հայ ռեժիսոր
1859 - Շոլոմ Ալեյխեմ, հրեա դասական գրող
1853 - Քրիստափոր Կարա-Մուրզա, երգահան, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ 
1820 - Մուլտատուլի, նիդերլանդական գրականության խոշոր ներկայացուցիչներից