Պատմության այս օրը. մայիսի 17
Էլեկտրակապի և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1990 - Ստերլիտամակ քաղաքից 20 կմ հեռավորության վրա ասուպ էր ընկել։
1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։
1936 - Ծնվել է ամերիկացի դերասան, նկարիչ, սցենարիստ Դենիս Հոփերը։
1955 թվականից սկսած իր կինոկարիերայի ընթացքում Հոփերը նկարահանվել է 150 ֆիլմում, որոնցից առավել հայտնի են«Ապոկալիպսիսը հիմա», «Կապույտ թավիշ», «Սառնասիրտ Լյուկը» ֆիլմերը։
1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
1904 - Ծնվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր Ժան Գաբենը։
1900 - Ծնվել է իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ Ռուհոլա Մուսավի Հոմեյնին։
1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի պրեմիերան։
1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավում են Արդահանը։
1861 - Առաջին անգամ ցուցադրվեց գունավոր լուսանկարը, որը պատրաստվել էր ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելի մեթոդով:
1851 - Գրիգոր Օտյանը Սկյութարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
1846 - Բելգիացի Ադոլֆ Սաքսը ստեղծում է սաքսաֆոնը։
1827 - Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
1718 - Անգլիացի իրավաբան Ջեյմս Փաքլը պատենտավորում է աշխարհի առաջին գնդացիրը։
1642 - Հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
1639 - Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։
