Պատմության այս օրը. մայիսի 20

Օրացույց 20.05.2020   09:00   813

Օդերևութաբանության համաշխարհային օրն է

Վնասվածքաբանի համաշխարհային օրն է

ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի օրն է

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ազատ, բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից պատգամավոր է ընտր­վում։

1989 - Ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային՝ քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում:

1983 - Science ամսագիրն առաջին անգամ հայտնում է ՄԻԱՎ-ի մասին։

1982 - Ծնվել է չեխ դարպասապահ Պետր Չեխը։

1981 - Ծնվել է իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասը։

1969 - Ջիբրալթարում Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն ամուսնանում են։

1963 - Մոսկ­վա­յում ավարտ­վում է աշ­խար­հի շախ­մա­տի չեմ­պի­ո­նի կոչ­ման հա­մար Բոտ­վին­նիկ-­Պետ­րոս­յան մր­ցա­մար­տը՝ Տիգ­րան Պետ­րոս­յա­նի հաղ­թա­նա­կով:

1952 - ԱՄՆ-ում ստեղծվեց Ազգային անվտանգության գոր­ծա­­կալությունը։

1946 - Ծնվել է երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան)։

1944 - Ծնվել է բլյուզ և ռոք ժանրերում անգլիացի երգիչ Ջո Քոքերը։

1940 - Հոլոքոստ. բանտարկյալների առաջին խումբը հասնում է Աուշվիցի նորաբաց կենտրոնացման ճամբար:

1923 - Երև­ա­նում բաց­վում է Շա­հում­յա­նի ան­վան ջրանց­քը:

1908 - Ծնվել է ամերիկացի դերասան, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ջեյմս Ստյուարտը։

Ամերիկյան կինոինստիտուտը նրան ընդգրկել է կինոյի պատմության լավագույն դերասանների ցանկում։

1902 - Կու­բան ան­կա­խացավ Իս­պա­նի­ա­յից և պաշ­տո­նա­պես հռ­չակ­վեց հան­րա­պե­տու­թյուն:

1882 - Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»:

1873 - «Լեվիս Ստրաուս» ֆիրման նոր շալվարների միանձնյա ար­տադրության իրավունք է ստանում։ Ջինսի ծննդյան ­պաշ­տոնական օրը։

1851 - Ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։

1799 - Ծնվել է ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը։

Եվրոպական գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկն է։ Առավել հայտնի է «Մարդկային կատարեկգություն»վիպաշարքով։

1737 - Կ. Պոլ­սում Աստ­վա­ծա­տու­րի տպա­րա­նում ավարտ­վեց «Հա­ճա­խա­պա­տում»-ի առա­ջին տպագ­րու­թյու­նը:

1570 - Քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին Theatrum Orbis Terrarum Ատլասը:

1562 - Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1498 - Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շեր, Ջո Քոքեր, մայիսի 20, Ջեյմս Ստյուարտ, Պատմության այս օրը, Օնորե դը Բալզակ, Պետրոս Դուրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon