«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 9

Պատմության այս օրը. օգոստոսի 9

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World s Indigenous Peoples) *
  • День любителей книг (Book Lovers Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Փոխնախագահի ազգային օրը (National Veep Day) *
  • ԱՄՆ - Պոլկայի ազգային օրը (National Polka Day) *
  • ԱՄՆ - 45 թվի ոգու օրը (National Spirit of ’45 Day) *
  • ԱՄՆ - Բրնձե պուդինգի ազգային օրը (National Rice Pudding Day) *
  • ԱՄՆ - Սմոքի արջուկի ծննդյան օրը (Smokey Bear’s Birthday) *
  • Բելառուս - Շինարարի օրը
  • Բելգիա - Մեյբումի օրը (MeyBoom Day) *
  • Բրազիլիա - Հայրերի օրը *
  • Բուլղարիա - Ռազմածովային նավատարմի օրը
  • Թուրքմենստան - Դդումի օրը *
  • Իսպանիա - Կանտաբրիի օրը *
  • Կանադա - Խաղաղապեհների ազգային օրը (National Peacekeepers’ Day) 
  • ՀԱՖ - Կանանց ազգային օրը (National Women s Day) *
  • Հայաստան - Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց (Հայ Առաքելական եկեղեցի) *
  • Հայաստան - Շինարարի օրը *
  • Ղազախստան - Շինարարի օրը
  • Ղրղզստեան - Շինարարի օրը
  • Ճապոնիա - Խաղաղության հուշ-արարողություն Նագասակիում
  • Ճապոնիա - Գրկախառնության ազգային օրը *
  • Մոնակո - Սուրբ Ռոմանի տոնը
  • Չիլի - Երեխաների օրը *
  • Ռուսաստան - Շինարարի օրը
  • Ռուսաստան - День победы русского флота над шведами у мыса Гангут
  • Ռուսաստան - Մեղվապահի օրը Բաշկորիստանում
  • Ռուսաստան - Օդային համբույրների օրը *
  • Սինգապուր - ազգային օրը 
  • Սուրինամ - Բնիկ ժողովուրդների օրը (Indigenous People’s Day) 
  • Ուկրաինա - Շինարարի օրը
  • Ուկրաինա - Անասնաբույժի օրը 
  • Ուրուգյան - Երեխաների օրը *

* Օգոստոսի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։
1986 - Նեբուորտի ռոք փառատոնում ելույթ է ունենում «Queen» խումբը։

  • Սա Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ խմբի 658-րդ ու վերջին համերգն է դառնում։

1980 - Շվեդական ABBA խումբը «The Winner Takes It All» երգով ութերորդ անգամ գլխավորում է բրիտանական հիթ շքերթը։
1969 - Կալիֆորնիայում սերիական մարդասպան, կրոնական աղանդի առաջնորդ Չարլզ Մենսոնի հրամանով սպանվում է Ռոման Պոլանսկիի կինը՝ Շերոն Տեյտը։
1965 - Սինգապուրն անջատվում է Մալայզիայից ու անկախություն է ստանում։
1962 - Ռոբերտ Ցիմերմանը պաշտոնապես փոխում է անունը ու դառնում Բոբ Դիլան։
1945 - Ամերիկյան ռմբակոծիչները երկրորդ ատոմային ռումբը նետում են Նագասակի քաղաքի վրա։

  • Զոհվում է 74 հազար մարդ։

1940 - Ավարտվում է Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը։
1910 - Ամերիկացի Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրում է էլեկտրական լվացքի մեքենան։
1902 - Էդուարդ 7-րդը դառնում է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի արքան։
1859 - Ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրում է էսկալատորը։
1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դառնում 175 մարդ։
1830 - Լուի Ֆիլիպը դառնում է Ֆրանսիայի թագավոր։
1639 - Այժմյան Նյու Յորքի տեղում ստեղծվում է եվրոպացիների առաջին բնակավայրը։
1173 - Սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջարվիս Հեյս, ամերիկացի բասկետբոլիստ
1980 - Ալեքսանդր Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1976 - Օդրի Տոտու, ֆրանսիացի դերասանուհի և մոդել

  • Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո։ 
  • Հանդիսատեսին հայտնի է նաև «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։

1976 - Ռոնա Միտրա, անգլիացի դերասանուհի, մոդել և երգչուհի
1973 - Ֆիլիպպո Ինձագի, իտալացի ֆուտբոլիստ
1968 - Ջիլիան Անդերսոն, ամերիկացի դերասանուհի
1968 - Արթուր Սարգսյան, Հաց բերողը
1968 - Էրիկ Բանա, ավստրալացի դերասան
1965 - Մասիս Շիրազ, նկարիչ
1963 - Ուիթնի Հյուսթոն, ամերիկացի երգչուհի և դերասանուհի

  • Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։
  • Հյուսթոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

1959 - Մարիա Գուլեգինա (Մեյթարջյան), հայազգի ուկրաինացի սոպրանո
1959 - Արայիկ Ալեքյան, քանդակագործ
1957 - Մելանի Գրիֆիթ, դերասանուհի  

  • Անտոնիո Բանդերասի կինն է։

1953 - Ժան Տիրոլ, ֆրանսիացի տնտեսագետ
1950 - Վոլոդյա Ամիրջանյան, Արցախի պատերազմի մասնակից
1944 - Սեմ Էլիոթ, ամերիկացի դերասան
1943 - Ալեքսանդր Կովալենկո, ֆուտբոլիստ
1925 - Հակոբ Կարապենց, ամերիկահայ գրող
1918 - Ռոբերտ Օլդրիչ, ամերիկացի ռեժիսոր
1886 - Սարգիս Խաչատուրյան, նկարիչ
1872 - Ստեփան Լիանոսյան, գործարար և քաղաքական գործիչ
1776 - Ամեդեո Ավոգադրո, իտալացի ֆիզիկոս
1631 - Ջոն Դրայդեն, անգլիացի բանաստեղծ, թատերագիր և թարգմանիչ