Պատմության այս օրը. փետրվարի 2

Օրացույց 02.02.2020   09:30   528
  • Ջրաճահճային խանդակների միջազգային օր
  • ԱՄՆ, Կանադա՝ Արջամկան օրը։

Похожее изображение

2009 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Օմիդը»։

1989 - Վիենայում ավարտվում են 19 երկրների պատվիրակությունների միջև 15 տարի տևած բանակցությունները՝ Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի և սպառազինությունների փոխադարձ կրճատման մասին:

1989 - Լիխտենշտեյնում առաջին անգամ կանայք մասնակցում են ընտրություններին։

1987 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն։

1977 - Ծնվել է կոլումբացի երգչուհի Շակիրան։

Նա 2 «Գրեմիի», 8 «Լատինական Գրեմիի» և մի շարք այլ երաժշտական մրցանակների դափնեկիր է։ Նկարահանվել է նաև կինոյում, առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»։ 2013 և 2014 թվականներին Forbes-ը նրան ընդգրկել է աշխարհի ամենազդեցիկ կանանց ցուցակում։

1970 - Մյունխենում առաջին անգամ կատարվեց ներվի տրանսպլատացիայի վիրահատություն։

1962 - Տեղի ունեցավ «մոլորակների շքերթ», որին մասնակցեցին Արեգակնային համակարգի 8 մոլորակներից 7-ը։

1959 - ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանը` «Լունա-1-ը»:

1943 - Փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից:

1922 - Առաջին անգամ հրատարակվեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»:

1905 - Ծնվել է ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռանդը։

Նրա նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը»։

1892 - Ուիլյամ Փեյնտերը ստացավ շշի մետաղական խցանի պատենտը:

1885 - Ծնվել է գրող Կոստան Զարյանը։ Գրել է «Նավը լեռան վրա» վեպը։

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։ 

1882 - Ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

Հեղինակել է «Ուլիսես» (հայերեն թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի), «Ֆիննեգանի հոգեհացը», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը» վեպերը, «Դուբլինցիներ» նովելների ժողովածուն, բանաստեղծություններ, «Ջակոմո»հոգեբանական էսսեն:

Картинки по запросу james joyce

1843 - Առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան:

1556 - Պատմության ամենամարդաշատ զոհերով երկրաշարժը Չինաստանում՝ 830 հազար զոհ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շակիրա, փետրվարի 2, Պատմության այս օրը, Այն Ռանդ, Ջեյմս Ջոյս, Ժերար Պիկե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon