«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. սեպտեմբերի 28

Պատմության այս օրը. սեպտեմբերի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տեղեկատվության իրավունքի միջազգային օրը (International Right to Know Day) *
  • Տեղեկատվության համընդհանուր հասանելիության միջազգային օրը (International Day for Universal Access to Information) *
  • Անվտանգ վիժումների միջազգային օրը (International Safe Abortion Day) *
  • Բոսնիացիների միջազգային օրը (International Bosniaks ' Day) *
  • Պոկի միջազգային օրը (International Poker Day) *
  • Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը (World Rabies Day) *
  • Սովից ազատվելու օր (Freedom from Hunger Day) *
  • Գրավատան ծննդյան օրը *

Ազգային

  • Ավստրալիա - Թագուհու ծննդյան օրը (Queen ' s Birthday)
  • Ավստրալիա - Ընտանիքի և համայնքի օրը (Family & Community Day) *
  • Հայաստան - Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրը *
  • Բութան - Թիմֆու Ծեչու *
  • Գվինեա - Հանրաքվեի օրը
  • Իսրայել - Յոմ Կիպուր (Yom Kippur) *
  • Ղազախստան - Ատոմային ոլորտի աշխատողների օրը
  • Չինաստան - Կոնֆուցիուսի օրը *
  • Կոսովո - Բոսնիացիների օրը (Day of Bosnians)
  • Լիտվա -  Տուսկուլենայի զոհերի հիշատակի օրը *
  • Նոր Զելանդիա - Դոմինիոնի օրը (Dominion Day)
  • Ռուսաստան - Ռադիոէլեկտրոնային հետախուզության օրը
  • Ռուսաստան - Ատոմային արդյունաբերության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Գլխավոր տնօրենի օրը *
  • Ռուսաստան - Բիզնես գրքի օրը *
  • Ռուսաստան - Մանրուքների ուսումնասիրման օրը *
  • ԱՄՆ - Հյուսիսային Կարոլինայի օրը (National North Carolina Day)
  • ԱՄՆ - Հիմար հարցերի օրը (Ask A Stupid Question Day) *
  • ԱՄՆ - Ընտանիքի ազգային օրը (National Family Day) *
  • ԱՄՆ - Բարիդրացիության ազգային օրը (National Good Neighbor Day) *
  • ԱՄՆ - Որդիների ազգային օրը (National Sons Day) *
  • ԱՄՆ - Սակեի փառատոն (Sake Festival) *
  • ԱՄՆ - Ելակի կրեմով տորթ օրը (Strawberry Cream Pie Day) *
  • ԱՄՆ - Ֆրանսիս Ուիլարդի օրը (Frances Willard Day) *
  • ԱՄՆ -  Ամերիկյան հնդկացիների օրը (American Indian Day) *
  • ԱՄՆ - Գարեջրի ազգային օրը (National Drink Beer Day) *
  • Թայվան - Ուսուցչի օրը
  • Ֆիլիպիններ - Մանկական պոռնոգրաֆիայի դեմ իրազեկման և միասնության օրը (National Day of Awareness and Unity against Child Pornography) *
  • Չեխիա - Պետականության օրը 
  • Շվեյցարիա - Սուրճի ազգային օրը *

* Սեպտեմբերի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնանկ արեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:
2009 -
Հնդկական Chandrayaan-1 տիեզերական ապարատը Լուսնի վրա ջուր է հայտնաբերում:
2008 - Ֆորմուլա-1 դասի առաջին գիշերային մրցավազքը:
2001 - Բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը, վայրէջք կատարելով Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա), ավարտեց աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը «Ximango» («Շիմանգու») պլաներովով, որը տևեց 100 օր:
2000 - Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքը առաջին անգամ ճանաչեց Երուսաղեմի բաժանման հնարավորությունը:

  • Նրա խոսքով՝ պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագիր կնքելու դեպքում, կպայմանավորվի, որ քաղաքի արևմտյան մասը մնա Իսրայելի մայրաքաղաքը, Իսկ Արևելքը դառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը:

1991 - Monsters of Rock համերգը Metallica, Pantera, AC/DC խմբերի մասնակցությամբ Մոսկվայի Տուշինյան օդանավակայանում:

  • Հետագայում այն կոչվեց Տուշինյան ծեծկռտուք՝ ոստիկանական ուժերի կողմից երկրպագուների բազմությանը ծեծելու պատճառով։

1979 - Պաշտոնապես դադարեցրեց գոյություն ունենալ ՍԵՆՏՈՅԻ ռազմաքաղաքական դաշինքը:
1972 - ԽՍՀՄ-Կանադա հոկեյի խաղի հեռուստահեռարձակման ժամանակ մարզական լեգենդար մեկնաբան Նիկոլայ Օզերովն կատարեց իր հայտնի արտահայտությունը. «Այսպիսի հոկեյ մեզպետք չէ»։

  • Կանադացիները խաղի ավարտից 34 վայրկյան առաջ հաղթական տափօղակ նետեցին ռուսների դարպեսը՝ հաղթելով 6 ։ 5 հաշվով։

1970 - Կահիրեում սրտի կաթվածից մահանում է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը։
1968 - «Բիթլզ»
խմբի «Hey Jude» երգը, որը Փոլ Մաքքարթնին նվիրել էր Ջոն Լենոնի որդուն՝ Ջուլիանին, 9 շաբաթով գլխավորեց ԱՄՆ-ի հիթ շքերթը։
1958 - Ֆրանսիայում տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ ընդունվեց Հինգերորդ Հանրապետության Սահմանադրությունը:
1874 - Էջմիածնում բացվեց Գևորգյան ճեմարանը։
1864 -
Ստեղծվեց Առաջին Ինտերնացիոնալը՝ Աշխատողների Միջազգային Ընկերակցությունը:
1793 - Կանադայում հայտարարվում է, որ ստրուկների բոլոր երեխաները, ովքեր ծնվել են այս ամսաթվից հետո, ազատ կդառնան 25 տարեկան դառնալուց հետո:
1791 - Ազգային ժողովը Ֆրանսիայի հրեաներին տրամադրեց բոլոր քաղաքացիական իրավունքները:
1759 - Մեքսիկայի Միչոական նահանգում հազարավոր ականատեսների աչքի առաջ ծնվեց Խորուլո հրաբուխը:
1745 -
Տեղի ունեցավ «God save The King» անգլերեն օրհներգի առաջին հաստատապես թվագրված կատարումը՝ «Աստված, Պահպանիր թագավորին»:
1618 -
Բրյուսելում բացվեց աշխարհում առաջին գրավատունը:
1542 -
Իսպանական թագի հպատակ Խուան Ռոդրիգես Կաբրիլյոն դարձավ առաջին եվրոպացին, որը անցել է Կալիֆոռնիայի ափերի երկայնքով:
մ.թ.ա. 48 - Պոմպեոս զորավարն սպանվում է Եգիպտոսում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Հիլարի Դաֆֆ, ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի
1986 - Անդրես Գուարդադո, մեքսիկացի ֆուտբոլիստ
1984 - Մաթյո Վալբուենա, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1982 - Նոլվեն Լերուա, ֆրանսիացի երգչուհի-երգահան
1972 - Դիտա ֆոն Տիզ, ամերիկացի պարուհի, մոդել, դերասանուհի
1968 - Նաոմի Ուոթս, անգլիացի դերասանուհի
1934 - Բրիժիտ Բարդո, ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի
1928 - Նիկոլայ Ռիժկով, ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, ՀՀ ազգային հերոս
1924 - Մարչելլո Մաստրոյանի, իտալաֆրանսիական դերասան (մ. 1996)
1900 - Ջովաննի Դեյնի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1841 - Ժորժ Կլեմանսո, ֆրանսիացի լրագրող, ֆիզիկոս
1803 - Պրոսպեր Մերիմե, ֆրանսիացի հնէապատմաբան, գրող (մ. 1870)
616 - Ջիվանշիր, Աղվանքի թագավոր (մ. 683)
մ.թ.ա. 551 - Կոնֆուցիոս, չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մ. 479)