«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՊԲ. Ունենք 2 զոհ, 14 վիրավոր. Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

ՊԲ. Ունենք 2 զոհ, 14 վիրավոր. Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

Ադրբեջանական ստորաբաժանումների կրակոցների հետևանքով 2 պայմանագրային զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

«Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել: Այս մասին հրամանագիրն այսօր ստորագրել է Արայիկ Հարությունյանը։

Համաձայն հրամանագրի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք կիրականացվի»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։