«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՊԲ. Խծաբերդի ուղղությամբ հայկական դիրքերի տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին

ՊԲ. Խծաբերդի ուղղությամբ հայկական դիրքերի տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել,նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ 

Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր որոնողական 5 խմբերն աշխատանքները շարունակում են 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի և Հադրութ: