«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ֆիզուլիում ու Ջաբրայիլում ևս 41 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ֆիզուլիում ու Ջաբրայիլում ևս 41 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Մինչ օր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խմբերն աշխատանքները շարունակում են 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի և Հադրութ: Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- ասել է նա։