ՊՆ. Սյունիքում հայ զինվորականներ են կորել

Կարևոր 14.07.2021   17:01   167

Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը  հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ տարածված հաղորդագրության` զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ են։

Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ ՊՆ-ն հայտնում է, որ անմիջապես որոնողափրկարարական աշխատանքներ են մեկնարկել, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Ըստ ՊՆ-ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Տարածված տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել Սև լճի տարածքում, երբ հայ զինվորները մեքենայով սնունդ տանելիս են եղել այնտեղ տեղակայված ստորաբաժանումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը զոհ ունի։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ՀՀ ՊՆ, Սյունիք, զինծառայողներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon