Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են ԼՂ հարցը

Պաշտոնական 07.12.2020   18:00   189

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Տեղեկությունը փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինը  Մերկելին տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին։

Խոսակցության ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը նպաստում է տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։

Կողմերը նշել են Ռուսաստանի կողմից ստեղծված Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon