Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի ԵՏԲԽ նիստին

Քաղաքական 24.09.2019   10:00   304

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ռուսաստանը եւ Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմանի համագործակցության ամրապնդման ճանապարհով։ Բարձր եւ բարձրագույն մակարդակում պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին»,-  ասել է Ռուդենկոն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անդրեյ Ռուդենկո, Հայաստան-Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, ԵՏԲԽ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon