Քննարկում՝ «Խոշտանգման դեպք. դատարանն արդարացման վճիռ է կայացրել․ գնահատականներ և մտահոգություններ»

Պաշտոնական 27.11.2019   12:00   552

Քննարկում Մեդիա կենտրոնում՝ «Խոշտանգման դեպք. դատարանն արդարացման վճիռ է կայացրել․ գնահատականներ և մտահոգություններ՝ դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ» թեմայով։

Ուղիղ հեռարձակման հղումը՝ մեկնաբանություններում։

Բանախոսներ՝
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ 
Գայանե Աղաջանյան՝ Տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ 
Արա Ղարագյոզյան՝ Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան
Մարինա Պողոսյան՝  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ

Հիշեցնենք, 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։

Ծնողները համոզված են, որ իրենց տղային սպանել են, ինքնասպանություն տեղի չի ունեցել։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, խոշտանգում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon