Քովիդի  թեստը չներկայացնելիս քաղաքացին կազատվի աշխատանքից, իսկ պաշտոնյան՝ ոչ

Քաղաքական 09.09.2021   10:28   238

Չպատվաստվածները կամ քովիդ թեստ չհանձնողները ու դրա հետևանքով աշխատանքի չներկայացող անձինք կարող են ազատվել աշխատանքից։ Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է մշակել, որը դեռ քննարկման փուլում է։

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում այն որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Չլինելու դեպքում աշխատանքից կարող են ազատել։

Որոշումը, սակայն, չի վերաբերում, օրինակ Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին և այլ պաշտոնյաներին։

Նախագիծը մշակել է  ՀՀ  արդարադատության նախարարությունը։

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՊՇՌ, Անահիտ Ավանեսյան, պատվաստում, ԱՆ, կորոնավիուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon