Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերը

Պաշտոնական 15.10.2020   16:22   267

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերը՝

  1. Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114
  2. Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003
  3. Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503
  4. Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777
  5. Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով
  6. Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով
  7. Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ)
  8. Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման
  9. Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425
  10. Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 660054 հեռախոսահամարը
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թեժ գիծ, պատերազմ Արցախում, ռազմական դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon