«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

ՌԴ ԿԽ օգնությամբ հումանիտար բեռը հասել է Ստեփանակերտ

ՌԴ ԿԽ օգնությամբ հումանիտար բեռը հասել է Ստեփանակերտ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՌԴ Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես էր եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Հիշեցնենք, որ ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Սեպտեմբերի 9–ին` ժամը 14:30-ին, պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը: