«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

ՌԴ փոխարտգործնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

ՌԴ փոխարտգործնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

Փետրվարի 21-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Գալուզինի հեռախոսազրույցը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնեւյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ. Կլաարի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ»:
«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ից Եվրամիությունը գործարկում է իր «քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»։ Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատում.
«Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության աշխատանքի մեկնարկը։