«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ. Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ. Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն այսիր հայտարարել է, որ ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հումանիտար խնդիրների լուծման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ավելի քան մեկ տարի առաջ հաջողվեց կանգնեցնել արյունահեղ պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ռուս խաղաղապահները հերթապահություն են անցկացնում դիտակետերում և պարեկություն են անում խաղաղապահ գործողության անցկացման շրջանում»,-ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում.

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը: