Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի 40-ից ավելի գերիներին տեղափոխող օդանավը

Պաշտոնական 14.12.2020   22:11   216

Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը, հայտնում է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշում է, որ ինքը և նրանց հարազատները կդիմավորեն հայրենիք վերադարձողներին:

«Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը», - գրում է նա իր ֆեյսբուքյան էջում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիների փոխանակում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon