Ռուս խաղաղապահները մոնիթորինգ են իրականացնում Արցախի սահմանազատման գծի ողջ երկայնքով

Արցախ 22.11.2021   10:33   110

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել իրավիճակի նկատմամբ և վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմը Լաչինի միջանցքի 27 դիտակետերում և Արցախի սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում հրադադարի նկատմամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը հսկիչ անցակետերի միջով։

Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով բոլոր տրանսպորտային միջոցները ստուգվում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զննվում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» համազգեստով։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և էլեկտրասնուցման անխափան աղբյուրներով»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուսաստան, խաղաղապահ ուժեր, ԼՂ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon