Սահակյան. Ադրբեջանում գերեվարված մոտ 10 կին կարող է լինել

Պաշտոնական 12.01.2021   14:00   174

Ադրբեջանական կողմում գերեվարված մոտ 10 կին կարող է լինել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ անձանց իրավունքներով զբաղվող իրավաբանական խմբի անդամ Սիրանուշ Սահակյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին ունենք 5 գերեվարված կին քաղաքացիական անձինք, ովքեր վերադարձվել են, սակայն դեռևս ունենք կանայք, ովքեր ադրբեջանական կողմում են։ «Լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ ՄԻԵԴ ներկայացված խնդրագրով զբաղվել է կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը։ Այդուհանդերձ, մենք կասկած չունենք, որ այդ կանայք նույնպես բռնության են ենթարկվում, քանի որ բռնությունը մասսայական, սիստեմատիկ է և չէր կարող բացառություն լինել, անմարդկային վերաբերմունքը ևս տարր է կազմում, իսկ թե ինչ կարգավիճակում են այժմ՝ կարող է խոսել լիազոր ներկայացուցիչը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Հիշեցնենք, որ Մոսկվայում Փաշինյանին չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը:

Լուսանկարում Մարալ Նաջարյանն է

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻԵԴ, գերեվարվածներ, Սիրանուշ Սահակյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon