Սամվել Աբրահամյան. Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և կատարել է հանցագործություն (տեսանյութ)

Կարևոր 01.09.2019   22:00   596

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ զինված ուժերը կարող էին ներգրավվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, և ըստ նրա՝ Հայաստանի օրենսդրությունն է թույլ տալիս զինված ուժերը օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ՀԱԿ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին:

 «Յուրաքանչյուր պաշտպանական թիմ ունի պաշտպանության իր ռազմավարությունը: Բայց Քոչարյանը և իր պաշտպանական թիմը այդ ռազմավարությունը այնքան հաճախ են փոխում, որ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ընդհանրապես չունեն ռազմավարություն: Սովորաբար այդպիսի պահվածք որդեգրում են հանցանքի պահին բռնված հանցագործները, որոնց միակ հույսը հետաքննող մարմնի անփորձությունն է կամ ոչ պրոֆեսիոնալիզմը: Այսինքն՝ նրանք չունեն հստակ ռազմավարություն, որը պետք է դառնա նրանց հիմնական զենքը»:

Ինչ վերաբերում է 1996թ.-ին զինված ուժեր օգտագործելու համեմատությանը, Սամվել Աբրահամյանը, մեջբերելով 1995 և 2005թթ. Սահմանադրությունների համապատասխան հոդվածները, նկատեց.

«1996 թվականին հանրապետության նախագահը սահմանադրական իրավունք է ունեցել օգտագործելու զինված ուժերը ՀՀ ներքին կյանքին: Մինչդեռ 2005թ. Սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերը Հայաստանի ներքին կյանքում օգտագործելու որևէ իրավունք հանրապետության նախագահը չի ունեցել»:

Այս ամենից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին գերազանցել է իր լիազորությունները, խախտել է Սահմանադրությունը և կատարել է հանցագործություն, իսկ 1996 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գործել է բացառապես Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում:

Ամբողջական՝  1in.am-ի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, ՀԱԿ, Մարտի 1-ի գործ, Սամվել Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon