Սպիտակ տունը հաղորդագրություն է հրապարակել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ

Աշխարհ 23.04.2021   23:00   151

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ամերկյան կողմը փոխացել է երկկողմ կառուցողական մթնոլորտում հարաբերությունները համագործակցության այլ ոլորտներով համալրելու և արդյունավետ կերպով անհամաձայնությունները կառավարելու իր հետաքրքրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանին հայտնել, որ 1915-ի եղեռնն անվանելու է Հայոց ցեղասպանություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռեջեփ Էրդողան, ԱՄՆ-Թուրքիա, Ջո Բայդեն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon