«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Ատելության խոսքը չեզոքացնելու միակ տարբերակն այլ խոսք ու բովանդակություն առաջարկելն է»

«Ատելության խոսքը չեզոքացնելու միակ տարբերակն այլ խոսք ու բովանդակություն առաջարկելն է»

«Ազատության» ալիքով քիչ առաջ նայեցի «Ըստ էության» հաղորդման տոնական թողարկումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում է նաեւ ատելության խոսքի դեմն առնելու հնարավոր տարբերակները։

Սիրելի ընկերներ եւ քննարկման բարեկամ մասնակիցներ, ատելության խոսքը չեզոքացնելու միակ տարբերակն այլ խոսք ու բովանդակություն առաջարկելն է։

Ոչ մի օրենք, որոշում, հրաման չի կարող լուծել այս խնդիրը։

Եթե օրվա գլխավոր իրադարձությունն ու լուրն այս կամ այն հանցավորին ձերբակալելն է կամ ձերբակալել չհասցնելը կամ ձերբակալել-բաց թողնելը, եթե օրակարգ թելադրողները նախկիններն են ու նախա-նախկինությունից բորբոսնածները, բնականաբար երկուստեք պետք է բխի ատելության խոսքը։ Առաջիններինն` ավելի պահանջատեր արժանի պատժի, երկրորդներինը՝ 2018-ին ստացած վերքերից մոլեգնող։

Ականջը կանչի մեր փողերով ապրող հանրային հեռուստաընկերության։ …եւս մեկ անգամ։

Տիգրան Պասկևիչյան