«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյանը փակագծեր է բացում. Կառլոս Ռաիսյան

Տեր-Պետրոսյանը փակագծեր է բացում. Կառլոս Ռաիսյան

ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ, որոշ փակագծեր անցյալից բացեց, մասնավորապես 98-ի հեղաշրջման մասով: Չգիտեմ, անձամբ ես չեմ հիշում, որ Տեր-Պետրոսյանը հրապարակավ (ոչ հրապարակավ էլ չեմ լսել) Վազգեն Սարգսյանի մասով բացասական երանգով խոսեր , բայց էսօր Տեր-Պետրոսյանը հենց Վազգեն Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց հեղաշրջման մեջ, որը կարծում եմ արդարացի գնահատական էր ու շատերի կողմից վաղուց պարզ, նաև հայտարարեց, որ հենց Վազգենն ու Քոչարյանը պատրաստ էին երկիրը գլորել քաղաքացիական պատերազմի մեջ, ինչը ևս շատ հնարավոր էր:

Տեր-Պետրոսյանը կարծես վա-բանկ է գնում: Նա բացելու է փակագծեր, որոնց տարիներով չի անդրադարձել: Իրավիճակն է ստիպում նրան: Այսինքն՝ ոսկոռին է հասել, թե իրա, թե Հայաստանի :
Նա իր ելույթում, հեղաշրջման գլխավոր դերակատարների ցանկում Սերժ Սարգսյանին չշեշտեց և բացի դրանից հայտարարեց, որ ներքին գործերում , ազգային անվտանգության ծառայությունում(որոնց ղեկավարը Սերժ Սարգսյանն էր) , նաև բանակում ու Երկրապահում կաին ուժեր որոնք պատրաստ էին կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին : 

Ելույթում նա մի անգամ էլ անդրադարձավ Սերժ Սարգսյանին: Խոսելով վերջերս իր առաջարկի ՝ ընտրություններին երեք նախագահների դաշինքով մասնակցության մասին, Ռոբերտ Քոչարյանի կտրականապես մերժումից հետո, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ռոբերտ , ես Սերժի հետ կդաշնակցեմ, որ դու չընտրվես »: Հետագայում ինչպես հայտնի է Տեր-Պետրոսյանը իսկապես Սերժին առաջարկել է միասնաբար մասնակցել , բայց Սերժը մերժել է ու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմել: Բայց միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանը իր ելույթում Սերժ Սարգսյանի մասին խոսելիս զգացնել էր տալիս, որ կամուրջները այրված չեն և հետագայում , հետընտրական շրջանում վերադասավորումներից հետո հնարավոր է որոշակի անակնկալներ լինեն: Եվ հստակ արձանագրեց ՀԱԿ-ի իրական թիրախներին , որոնց մեջ Սերժն ու իր դաշինքը չկան :

Տեր-Պետրոսյանի թիրախներն են ՝ Նիկոլն ու Քոչարյանը: Նրա խոսքով մեզ հիմա աշխարհը կարեկցում է ու, իսկ նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում ՝ մեզ արժանացնելու են ծաղրուծանակի: Սա բնական է , սա Տեր-Պետրոսյանական մոտեցում է: Նա չի բաժանում սևի եւ սպիտակի, նա չի բաժանում իշխանության ու ընդդիմության , նա բաժանում է ՝ պետականի ու հակապետականի: Նա մտնում է էս ընտրապայքարի մեջ գործընթացների տրամաբանությունն ու ուղին փոխելու համար: Որովհետև մեծ հաշվով, թե իշխանության, թե ընդդիմության ներկայիս դիրքավորումը ձեռնտու է, թե իշխանությանը (վերարտադրվելու), թե ընդդիմությանը (քաղաքական դաշտում լեգիտիմացվելու): Իսկ ամենավատը այն է, որ ներկայիս իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, իսկ իրականում փոխշահավետ գործարքը ձեռնտու է նաև Ռուսաստանին և, որ ամենացավալին է թուրք-ադրբեջանական տանդեմին : Այսինքն ՝ Տեր-Պետրոսյանը նժարի մի կողմում դրել է Հայաստանի սպառնալիքները, մյուս կողմում ՝ սպառնալիքների դեմն առնողներին :

Իսկ թե ինչի՞ է կարևոր նրա մասնակցությունը, եթե նույնիսկ ինքը գիտի, որ հաղթելու տարբերակ չկա :

1. «Հաղթել» Հայաստանի քաղաքական ուժերը հասկանում են միմիայն իշխանության գալը: Տեր-Պետրոսյանի իմացած «հաղթելը», դա Հայաստանի հաղթելն է, էս պարագայում Հայաստանի փրկությունը : Իսկ էն, որ նա ունի հաշվարկներ որոնք մեծ հավանականությամբ կմերկացնեն ու կփոշիացնեն գալիք կամ արդեն կայացած պայմանավորվածություններ դա արդեն, իսկ կնշմարի Հայաստանի վերակենդանացումը: Դա է իրական հաղթանակը :

2. Վերջին հաշվով, վատթարագույն դեպքում. «Որ ողջախոհության լույսը Հայաստանում չմարի» :
Մի քանի ամիս առաջ գրել էի, որ Տեր-Պետրոսյանը մտնելու է ակտիվ պայքարի մեջ , որովհետև նա ի սկզբանէ (հեղափոխության ձախողումից ու Արցախի հարցի տուրբուլենտային զոնա մտնելուց) ներխուժել էր քաղաքական դաշտ ու առաջացնում էր փոթորիկ : Կոպիտ ասած , անդունդ գլորվող Հայաստանի ոտքից բռնել է: Նա կհանի : 

Պատմական ժամանակահատվածում ենք ապրում: Ողբերգական ժամանակներ ենք ապրում, միևնույն ժամանակ պետական հսկայի ժամանակակիցներ ենք: Ինչ էլ լինի, վստահ եմ, քանի նա կա՝ Հայաստանի հակառակորդները մեկին տաս ավել պիտի մտածեն: Մեկին տաս ավելի զգույշ լինեն: Իսկ, եթե ինչ-որ մի հրաշքով մենք էլ տաս չէ, գոնե մի անգամ հասկանանք էդ մարդուն ... Չնայած մի անգամ հասկացանք 88-ին : Վա՞տ էր : Եթե վատ էր , հարց չկա , չհասկանանք : Բայց վա՞տ էր :

Կառլոս Ռաիսյան