«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց

Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և բրոնզե մեդալ նվաճեց։

Հիշեցնենք՝ մինչև կիսաեզրափակիչ մենամայրտը օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգու և Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8  եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։

Այսպիսով Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջ մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։