«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, երեկ հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Նշվում է, որ թիրախավորել է նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դադարեցված է:

Արցախ

ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրել։ Տուժածներ չկան։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի և Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։